Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Վահանագեղձի քաղցկեղ

Երեխաների վահանագեղձի չարորակ կազմափոխությունը սակավադեպ հանդիպող հիվանդություններից է։

Պատճառը լիովին պարզ չէ։ Նշանակություն են տալիս վաղ մանկական տարիքում կիրառվող ռենտգենաբուժմանը (հիմնականում ուրցագեղձի մեծացման դեպքում), հորմոնագոյացման խանգարումներին, մանավանդ, երբ խիստ ավելանում է թիրեոտրոպ հորմոնի ներզատումը։ Հավաստի է այն, որ վահանագեղձի չարորակ կազմափոխությունը զարգանում է հատկապես հանգուցավոր խպիպ ունեցող երեխաների մոտ։ Վահանագեղձի թեր կառուցվածքով, այսպես կոչվող, վերակազմական (անապլազիայի) ձևերը ունեն չարորակ ընթացք, փոխակայման հակում և մեծ մասամբ ռադիոիզոտոպային յոդը չեն կլանում։ Վահանագեղձի չարորակ ադենոման և հասուն ֆոլիկուլներ ունեցող պտկիկային քաղցկեղը կարող են կլանել ռադիոակտիվ յոդը, իսկ հասուն ֆոլիկուլներ չունեցող պտկիկային քաղցկեղն ու ադենոկարցինոման, չդիֆերենցված քաղցկեղն ու սկիռը՝ ընդհակառակը։ Երեխաների մոտ հաճախ զարգանում է վահանագեղձի քաղցկեղի պտկիկային ձևր, իսկ հազվադեպ՝ փոխակայման հակում ունեցող ֆոլիկուլային կարցինոման։

 

Կլինիկան։ Երեխաների վահանագեղձի քաղցկեղը հաճախ նկատվում է 6-14 տարեկանում։ Կլինիկական երևույթները կախված են ուռուցքի տարածվածությունից և փոխակայման տեղակայումից։ Չնայած ախտանիշների նույնությանը, երեխաների մոտ, այնուամենայնիվ, կան կլինիկական ընթացքի որոշ յուրահատկություններ։ Վահանագեղձի ուռուցքը, որպես կանոն, զարգանում է դանդաղ, բայց փոխակայվում է արագ։ Առաջին նշանների արտահայտվելուց մինչև վերջնական ախտորոշումը սովորաբար տևում է երկու տարի։ Ի տարբերություն չափահասների, երեխաների հիվանդության վաղ ախտանիշներից է շրջակա ավշահանգույցների ընդգրկումը ախտաբանական պրոցեսի մեջ։ Վահանագեղձի ուռուցքը և նրա կարծրացումը երեխաներին գրեթե չի անհանգստացնում, կարող են լինել ձայնի խռպոտում, հազ, դեպի ականջները տարածվող ցավեր, գեղձի շարժունակության սահմանափակում։

 

Արյան պատկերը նկատելի չի փոխվում, իսկ ֆունկցիոնալ տեսակետից լինում է հիպո- կամ էութիրեոզ։

 

Վաղ ախտորոշումը բավական դժվար է և մեծ մասամբ հաստատվում է հեռացված գեղձի յուսվածաբանական հետազոտությամբ։
Տարբերակում են հանգուցային խպիպից, ինչպես նաև պարանոցային լիմֆադենիտից, վահանագեղձի քրոնիկական բորբոքումներից առաջացող փոխակայված վիճակներից։ Հատուկ կարևորություն ունի պարանոցային լիմֆադենիտը, քանի որ վահանագեղձի քաղցկեղը բավական վաղ է արտահայտվում պարանոցային ավշահանգույցների մեծացմամբ, առավել ևս, երբ ժխտվում է տուբերկուլոզը։ Ախտորոշման հարցում կարևոր է ռադիոիզոտոպի կլանման որոշումը։

 

Բուժումը։ Փոխակայումների (մետաստազների) բացակայության դեպքում ամենից արդյունավետը դիստանցիոն տելեգամաթերապիան է։ Նույնչափ արժեքավոր է նաև վիրահատական, ճառագայթային և հորմոնային բուժումը։ Պետք է զգույշ լինել վահանագեղձի լրիվ հեռացումից, որը կարող է առաջ բերել ԹՏՀ-ի վտանգավոր շատացում։ Վիրաբուժական միջամտությունից հետո կարող են նկատվել ռեցիդիվներ, որոնց բուժման համար դարձյալ պետք է դիմել վիրաբույժի, ռադիոակտիվ յոդով կամ իոնացնող ճառագայթներով բուժմանը։ Վերջինս ցուցված է վիրահատման չենթակա դեպքերում և վիրահատումից հետո որպես օժանդակ մեթոդ։ Ցուցված են նաև ԹՏՀ-ի սինթեզն արգելակող վահանագեղձի պատրաստուկները։ Երեխաների մոտ այս հիվանդության ընթացքն ավելի բարենպաստ է վահանագեղձի պտկիկային ձևի կազմափոխման գերակշռության հետևանքով։

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ